28 04 2021

Արայիկ Հարությունյանն իրեն ավանակի տեղ է դրել․ 7or.am

Արայիկ Հարությունյանն իրեն ավանակի տեղ է դրել․ 7or.am

7or.am-ը գրում է․ Արցախի նախագահ նշանակված տեղական Նիկոլը՝ Արայիկ Հարությունյանն իրեն ավանակի տեղ է դրել։ Կամ ինչպես երևանյան ժարգոնով կասեին՝ շլանգի։

Արայիկը, փորձելով փրկել Նիկոլի հետույքը, հայտարարել է բաներ, որոնք արծրունության շարունակություն են։ Նա բողոքել է նախկին իշխանություններից, վատ բանակցություններից, Նիկոլի ընդդիմությանը մեղադրել, որ պատերազմը շուտ չկանգնեցվեց, քանզի հոկտեմբերի սկզբում է իր համար արդեն պարզ եղել, որ պարտվելու ենք։

Նիկոլի ու Արայիկի հույսն այն է, որ մարդիկ ոչխար են, չունեն հիշողություն, չունեն զրոյից տարբերվող վերլուծական կարողություն։

Արայիկը Նիկոլի պես է խոսում, այսինքն՝ պետության ղեկավարի կարգավիճակում օգտագործում է թունդ ընդդիմադիր բառապաշար ու իրեն էշի տեղ դնում։

Ով էր Արցախի Նիկոլը «հեղափոխությունից» առաջ

Արայիկը բենզին ներմուծող «Ֆլեշի» ղեկավար Բարսեղ Բեգլարյանի կազմակերպություններից մեկի աշխատողն էր, որին նույն Բեգլարյանի միջնորդությամբ Սերժ Սարգսյանը դարձրեց Արցախի վարչապետ։

Արայիկը 11 տարի Արցախի բյուջեն է տնօրինել, զուգահեռաբար բիզնեսով զբաղվել՝ դառնալով հսկայական կալվածատեր, արցախյան օլիգարխ՝ հայաստանյան չափանիշներով։

Հիմա երբ Արայիկը բողոքում է, թե բա նախկինները չբնակեցրեցին Արցախը, ո՞ւմ նկատի ունի։ Երբ բողոքում է վատ բանակցություններից, ո՞ւմ նկատի ունի։ Ինքը նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչն է եղել։ Համատեղ օգտվել է կլանային համակարգի ֆինանսական հնարավորություններից ու անձնական մեծ հարստություն դիզել։ Հիմա ինչո՞ւ է ձևեր թափում։

Ի դեպ, խոսվում է այն մասին, որ ազատագրված տարածքներում իր բիզնեսներն ու կալվածքները Արայիկը շտապ վաճառել է պատերազմի նախաշեմին։ Թե ինչու է այդպես վարվել, կպարզի քննությունը։ Ինչևէ։

Արայիկը մինչև «հեղափոխությունը» քծնում էր Բակո Սահակյանին ու անամոթության աստիճանի լիզում Սերժ Սարգսյանի կոշիկները։ Նա այդպիսով հույս ուներ դառնալ Արցախի նախագահ։

Արայիկը «հեղափոխության» ժամանակ ու մինչև հիմա

Նախկին կլանաօլիգարխիկ համակարգի մաս կազմող Արայիկը շատ արագ որսաց քամիների ուղղությունն ու դարձավ «թունդ հեղափոխական»։ Նա սկսեց Նիկոլին քծնել Միրզոյան Արարատի միջոցով։ Միտինգներին ցուցադրաբար մարդ էր ուղարկում ու սեփական իշխանական անցյալը քննադատող ելույթներ ունենում։

Արայիկը քծնում էր Նիկոլին ու դավաճանում Արցախին, որպեսզի Արցախի նախագահ նշանակվի։ Ու նշանակվեց Նիկոլի կողմից, բայց պայմանով, որ մտնելու է «չալոյական» գծի մեջ։ Այսինքն՝ քննադատելու է նախկիններին, փառաբանելու է Նիկոլին, ողջունելու է Արցախի հարցով Նիկոլի արկածախնդրային գիծը ու հետո պատերազմի ժամանակ արծրունություն է անելու, այն է՝ օգտնելու է Արցախը պայմանավորված պատերազմի միջոցով հանձնելու գործին։

Արայիկն «այո» ասաց Նիկոլին, դարձավ թրքաբարո դուրսպրծուկ ու հիմա դեռ խոսում է։ Սա արժանապատվություն չուներ, որ կապիտուլյացիայից հետո ինքնասպան լիներ ու նաև այնքան լկտի է, որ դեռ ծպտուն է հանում։

Արայիկը իշխանափոխությունից հետո

Նիկոլի հեռացումն անխուսափելի է։ Եթե Հայաստանը չի ուզում հայտնվել Կարմիր գրքում, Նիկոլը հեռացվելու է։

Որ Նիկոլ ասում ենք, Արուսը, այսինքն՝ Արայիկը հետն է, քանզի ինքը համեհեղինակ է Արցախի պետականության կորստի, հազարավոր զոհերի, Հայաստանի սուբյեկտայնության վերացման գործում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ