ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապրիլի 26-ին հերթական հանդիպումն է ունեցել աջակիցների հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ նրանք հետաքրքրվում էին, թե արդյո՞ք հնարավոր է Հայաստանը դուրս բերել այս ճգնաժամից, ի՞նչ է պետք անել դրա համար, և ե՞րբ քաղաքացին իր վրա կզգա այդ վերականգնումը։
Նախագահն ասել է, որ հնարավո՛ր է։ Հնարավորությունը կա՝ Հայաստանը մեծ շինհրապարակի վերածել, բոլորի համար աշխատատեղ ստեղծել։ Ուղղակի պետք է աշխատել, լինել կարգապահ, պատասխանատվություն ստանձնել, հաստատուն քայլերով շարժվել՝ Հայաստանի վերականգնման ուղղությամբ։
Նախագահ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հատված այդ հանդիպումից։
Նախորդ հանդիպման տեսանյութը՝ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը