24 04 2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Ներկայացնում ենք ԱՄՆ նախագահի ուղերձ ամբողջությամբ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ, և կրկին խոստանում ենք կանխել նման ոճրագործությունների կրկնությունը: Օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում հայ մտավորականության և համայնքի ղեկավարների ձերբակալությունից հետո 1915 թվականի ապրիլի 24-ից մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, սպանվեցին կամ ուղարկվեցին մահվան ոչնչացման արշավով:

Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները երբեք չկրնկնվեն: Եվ մենք հիշում ենք, որ պետք է զգոն լինենք ատելության քայքայիչ ազդեցության դեմ ՝ իր բոլոր ձևերով: Փրկվածներից շատերը ստիպված էին նոր տներ ու նոր կյանք փնտրել ամբողջ աշխարհում, այդ թվում ՝ ԱՄՆ-ում։ Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները անթիվ եղանակներով հարստացրել են Միացյալ Նահանգները, բայց նրանք երբեք չեն մոռացել այն ողբերգական պատմությունը, որով իրենց նախնիներից շատերին բերեցին մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այս ցավը: Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք մեր հայացքը ուղղենք դեպի ապագա՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար:

Եկեք վերահաստատենք ապագա ոճրագործությունները կանխելու մեր ընդհանուր վճռականությունը` աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք փնտրենք ապաքինում և հաշտեցում աշխարհի բոլոր մարդկանց համար: Ամերիկացի ժողովուրդը պատվում է 106 տարի առաջ սկսված ցեղասպանության զոհ դարձած բոլոր հայերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ