ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ջո Բայդենը չի համապատասխանում նախագահի պաշտոնին։
«Նախագահի մամուլի ասուլիսն այսօր երեկոյան ևս մեկ անգամ հաստատեց այն, որ նա պիտանի չէ նախագահ լինելու համար», - գրել է Ջոնսոնը X սոցիալական ցանցում:
Միևնույն ժամանակ Բայդենը վստահություն է հայտնել, որ Դեմոկրատական կուսակցությունում ոչ ոք իրենից ավելի հարմար չէ պետության ղեկավարի պաշտոնի համար։
«Կարծում եմ, որ ես այն մարդն եմ, որը լավագույնս պատրաստված է՝ շարունակելու ծառայել որպես նախագահ և ավարտին հասցնելու իր սկսած գործը»,- նշել է նա:
Նախագահին խնդրել են նաև մեկնաբանել այն առաջարկները, որոնք պարբերաբար հայտնվում են ամերիկյան ԶԼՄ-ներում, որ իր ճանաչողական կարողությունները վատթարանում են:
«Սրանք ընդամենը ձեր անձնական գնահատականներն են»,- պատասխանել է Բայդենը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը