23 04 2021

Ալիևը հակահայկականության առացքի շուրջ փորձում է պաշտպանել իր լեգիտիմությունը երկրի ներսում. Էդգար Էլբակյան



Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի տարածքով ունեն նավթագազային հոսընթաց, երկաթուղային հոսընթաց։ Թուրքիան Ադրբեջանի երկրորդ առևտրային գործընկերն է, օտարերկյա ուղղակի ներդրումներով դարձյալ երկրորդն է, զիջում է միայն Մեծ Բրիտանիային։ Թուրքիայի մասնաբաժինը  Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության մեջ աճել է. 7 տարի առաջ 6 տոկոս էր, 2019 թվականին արդեն դարձել է 14 տոկոս։ Այս տվյալները  «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էդգար Էլբակյանը։ Նրա զեկույցի թեման է՝ «Թուրքիայի ներկայությունը Ադրբեջանում»։

Նա նշեց, որ Թուրքիայի փափուկ ուժն Ադրբեջանում աճել է, դրա համար պարարտ հող կար. «Ինչպես հայկական հասարակությունն անկախությունից հետո, այնպես էլ ադրբեջանական հասարակությունն էլ  ավելի կողմնորոշվել էր դեպի Արևմուտք։ Եթե մեր դեպքոմ այդ Արևմուտքն աներևակայելի մի տարածք էր, դրա համար դառնում էր  գլոբալիստական օրակարգ, Ադրբեջանի դեպքում Թուրքիան էր, հավատակից էին, լեզվով, մշակույթով նմանություն կար, դրա համար իրենց դեպքում այդ արևմտականացումը բերեց օգուտ, ոչ թե գլոբալիստականացում»։

Էլբակյանի խոսքով, այս պատերազմից հետո կարծես մի փոքր անիմաստ էլ է ապացուցել, որ Թուրքիան ռազմական ներկայություն ունի Ադրբեջանում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ