03 06 2022

Բոլոր այն մարդիկ, որ պնդում են, թե «թուրքը թշնամի չէ, թուրքից վտանգ չկա», մասամբ են ասում իրենց կարծիքը․ Էդգար Էլբակյան

Բոլոր այն մարդիկ, որ պնդում են, թե «թուրքը թշնամի չէ, թուրքից վտանգ չկա», մասամբ են ասում իրենց կարծիքը․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
• Բոլոր այն մարդիկ, որ պնդում են, թե «թուրքը թշնամի չէ, թուրքից վտանգ չկա», մասամբ են ասում իրենց կարծիքը։ Համոզվելու համար կարելի է նրանց հարցնել՝ արդյոք իրենց անչափահաս երեխային կվստահեն թուրք դայակի կամ ուսանողական հանրակացարանի սենյակը կկիսեն ադրբեջանցու հետ։ Նրանց 100% կպատասխանի՝ «Ո՛Չ»։ Անգամ եթե ամոթից չասեն այդ բառը, ձեր տված հարցից նրանց դեմքին դաջված վախը կպատասխանի՝ «Ո՛Չ»։
• Այսինքն՝ նրանք գիտեն, որ թուրքը թշնամի է։ Նրանք պարզապես այս պահին անձնապես իրենց համար թուրքից վտանգ չեն տեսնում։ Կրկնենք բանալի բառերը՝ «ԱՅՍ ՊԱՀԻՆ», «ԱՆՁԱՄԲ ԻՐԵՆՑ»։
• 2018 թ․-ի դեպքերը հենց սրա մասին էին՝ կարճաժամկետ հեդոնիստական էգոիզմի ու եսասիրության հաղթանակը երկարաժամկետ պատասխանատվության զգացման ու կոլեկտիվիզմի նկատմամբ։ Մեր բոլոր պարտություններն սկսվել և շարունակվում են գաղափարական-հոգևոր դաշտում, հետևաբար՝ մեր հաղթանակներն էլ սկսելու են այդ նույն դաշտից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ