Հենց էս վայրկյաններին ձերբակալում են Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին, Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Խուլիգանության վերաբերյալ մեղադրանք են առաջադրում, ինչը բացարձակ անհեթեթություն է։ Սա իշխանության ռեպրեսիվ մեքենայի աշխատանքի արդյունք է, որով փորձում են մեր ոգին կոտրել, չի ստացվելու», - նշեց Հակոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը