Շուռնուխի նախկին վարչական ղեկավար Արարատ Աղաբեկյանին, ում տունը հանձնվել է թշնամուն, բռնի ուժով բերման են ենթարկել Քննչական կոմիտե։ Այդ մասին NEWS.am-ին տեսանյութ է տրամադրել փաստաբան Գայանե Պապոյանը։
Տեսանյութում երեւում է, թե ինչպես է քաղաքացին հեւիհեւ խնդրում, որ շտապ օգնություն կանչեն, քանի որ իրեն վատ է զգում. «Ես ինչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ, հիվանդ, 7 օր տաքությունով, թոքաբորբով պառկած եմ եղել, քաշ են տվել եւ բերել են այստեղ, խնդրում եմ՝ շտապ օգնություն կանչեք: Ես մեռնում եմ, դեղերս մոտս չի, վրաս վիճակ չկա»։
Նա հայտնեց, որ այսօր պիտի գնար կորոնավիրուսի թեստ հանձնելու։
Քննչական կոմիտեի սենյակում գտնվող իրավապաշտպանի հորդորով նրա ձեռքերը ազատ արձակեցին։
Նշենք, որ Արարատ Աղաբեկյանը Շուռնուխ համայնքի ղեկավարի եղբայրն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը