Politik.am-ը գրում է․
Մեր նախորդ հրապարակումներից մի քանիսում գրել ենք այն մասին, որ Հայաստանի տրանսգենդերները քաղաքական աջակցություն են ցուցաբերում ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Արդարության համար նկատենք, որ Բաբաջանյանն այն եզակի գործիչներից է, ով արևմտյան արժեքների ջատագով է և պատրաստ է անկաշկանդ պաշտպանել խոցելի այս խմբի իրավուքնները: Տրանսգենդերները լուրջ հույսեր են կապում Բաբաջանյանի հետ:
Ընտրություններից առաջ Արման Բաբաջանյանն էլ լուրջ հույսեր ունի, որ տրանսգենդերները կկարողանան աջակցել իրեն հավաքել ձայներ: Բաբաջանյանն, իհարկե, դեմ է ընտրակաշառք տալուն, բայց մեր տեղեկություններով խոստացել է օրենքի սահմաններում ինչ որ բան տալ իրեն աջակցող տրանսգենդերներին:
Տրանսգենդերների համայնքն Արման Բաբաջանյանին առաջարկել է նախընտրական քարոզարշավը սկսել տրանսպոռնիկների հավաքատեղի Կոմայգուց, որը ցույց կտա քաղաքական ուժի սոլիդարությունը դժվար կացությունից ելնելով պոռնկությամբ զբաղվող տրանսգենդերների նկատմամբ և հույս կներշնչի, որ Արման Բաբաջանյանի ղեկավարած ուժի իշխանության գալուց հետո նրանք այլևս փողոցում պոռնկությամբ չեն զբաղվի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը