15 09 2024

Միջազգային մրցույթում Հայաստանը տրանսգենդեր է ներկայացնելու

Միջազգային մրցույթում Հայաստանը տրանսգենդեր է ներկայացնելու

Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է «Miss Star International» գեղեցկության մրցույթին: Հայաստանն այդ մրցույթին ներկայացնելու է տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը:

«Իմ կյանքում տեղի է ունեցել մի շատ մեծ իրադարձություն, որը կարելի է ասել եղել է իմ կյանքի մեծ երազանքներից մեկը։ Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է Miss Star International գեղեցկության մրցույթին, որը տեղի է ունենալու 2024 թվականի դեկտեմբերին` Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, և մեր երկիրը մեծ պատվով ներկայացնելու եմ ես:
 
Անչափ ուրախ եմ և հպարտ, որ ստանձնել եմ այս պարտականությունը: Քանի որ սա ոչ միայն մրցույթ է, այլ նաև հնարավորություն` այդպիսի լայն հարթակից բարձրացնելու իմ ձայնը ընդդեմ խտրականության և անհավասարության։
 
Ինձ անհրաժեշտ է ձեր աջակցությունը, որպեսզի վստահ ներկայանամ մրցույթում»,- Facebook-ում գրել է Դիանան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ