Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը այցելել էր Վայոց Ձորի մարզ, մասնավորապես նա եղել էր Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներում: Այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանի մասանկցությամբ հավաքին կային բազմաթիվ դպրոցականներ: Yerevan.Today-ի նկարահանող խումբը եղավ Վայոց Ձորի մարզում և փորձեց պարզել, թե ինչպես էին երեխաները հայտնվել քաղաքական հավաքին: Մի քանի դպրոցականներ մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց նախապես ժամ է ասվել, իսկ ուսուցիչներից մեկն էլ հերքեց՝ ասելով, որ եղել է ինքնաբուխ մասնակցություն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը