«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ». հանուն նոր միության» շարժումը երթով եկել էր ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ, որտեղ ուղերձ փոխանցեցին: Ուղերձում ակցիայի մասնակիցները պահանջում են գերիների վերադարձնել և ապահովել փախստականների իրավունքները, պաշտպանել օկուպացիայի տակ մնացած հայ մշակութային կոթողների պահպանությունը:
«Այնքան պետք է աղաղակենք, մինչև հոգնեցնենք: Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչպիսի ուժեր են կանգնած այս ամեն հետևում՝ թե Արցախի կորստի, թե մեր անմեղ տղաներին զոհաբերելու իմաստով: Լավ կլիներ, որ այդ ամենը չիմանայինք, բայց ցավոք ամեն ինչ լավ գիտենք, որովհետև ոչ միայն հայկական, այլ նաև անգլերեն ու ռուսերեն մամուլ: Տարբեր տեղերից հավաքելով ինֆորմացիան, հասկանում ենք, թե ինչ է կատարվում: Մեր հայրենիքն այսօր իրենց համար ընդամենը մի տարածք է, բայց մենք չենք զիջելու իրենց համար տարածքը, բայց մեր հայրենիքը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը