Ապրիլի 1-ից Երևանի թիվ 1 ծերատունը կորցրել է անդորրը, այստեղ բնակվող 203 շահառուները գրեթե նույնքան սպասարկող անձնակազմի հետ միասին հայտնվել են սոսկալի վիճակում: Փոխվել է տնօրենը, ու նոր իր հետ բարեփոխում ներմուծելու փոխարեն կծիկներով պրոբլեմներ է բերել։ 5 օր է՝ կորոնավիրուսը քոս մաշկային հիվանդության հետ ներթափանցել է հաստատություն, արդեն իսկ մի քանի հոսպիտալացված շահառուներ կան, վարակով մեկուսացվածներ կան նաև ներսում:
Բայց այս մասին լուռ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, նախարար Մեսրոպ Առաքելյանը ծածկադմփոց անելու սովորույթ ունի: Ավելին, նա միակ նախարարն է, որ երբեք ոտք չի դրել ծերատուն, բայց օրենքով համարվում է նրանց կյանքի որակի ու անվտանգության թիվ 1 պատսխանատու պաշտոնյան:
Ի դեպ, նախարար Առաքելյանը մի առանձնահատկություն էլ ունի․ նա խզել է կապը իր և ծերատան շահառուների միջև, և այդ ոճը որդեգրել է այն պահից սկսած, երբ որոշեց, որ նախկին տնօրեն Վահան Զուրաբյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից չէ ու փոխկապակցաված չէ իր հետ, հետևաբար կարելի է նրան անպիտան համարել, ու թույլ չտալ, որ շարունակի ծառայել համակարգին: Նշենք, Վահան Զուրաբյանը պաշտոնանկ արվեց պայմանագրի ժամկետն ավարտելու հնարովի հիմքով, և խիստ կասկածելի հանգամանքներում նրա պաշտոնանկությունից առաջ Մեսրոպ Առաքելյանի սենյակում հայտնվեց Կեոլյա Մարգարյանը և առանց մրցույթի նշակվեց Թիվ 1 ծերատան տնօրեն: Մամուլում գրվեց, իհարկե, այս նշանակման իրական պատճառների մասին առ այն, որ այս նշանակումը ֆորմալ բնույթ է կրում ու կլինի կարճաժամկետ, քանի որ Կառվարությունը ստվերային պայմանավորվածություններ ունի՝ միավորել Նորքի և Թիվ 1 ծերատները և Նորքի տարածքը հանել վաճառքի, իսկ Կոլյա Մարգարյանի դերակատարումն այդ պլաններում գույքի օտարմանը լուռ օգնելը պետք է լիներ:
Հիշեցնենք, սկզբում Կոլյկա Մարգարյանի մուտքը Թիվ 1 ծերատուն նշանավորվեց աղմկոտ ակցիաներով, նրան ընդդիմանում էին բոլոր շահառուները, իսկ սպասարկող աշխատակազմը բոյկոտով դիմավորեց նրան․ առաջին օրը նրա սեղանին միանգամից 20 ազատման դիմում դրվեց: Հետո այս տարածք արգելափակվեց լրագրողներիս մուտքը, մեզ հաջողվեց ծերատան շահառուների ահազանգերին արձագանքել 5-6 օր, դրանից հետո մեր առջև ապօրինաբար փակվեցին ծերատան դռները, նորանշանակ տնօրենի խոսքով՝ նոր տնօրենի ադապտացվելու համար: Բայց ահա 20 օր անց շատ ավելի ծանր է վիճակը, 10 օրում 3 անգամ ազատման դիմում գրած նորանշանակ տնօրեն կոլյա Մարգարյանը, պարզվում է, փոխել է սննդակարգը, այլևս առավոտյան նախաճաշը, կեսօրի ճաշն ու ընթրիքը դարձել են զուտ մակարոնային ու անվիտամին սնունդ, օրեր շարունակ ուշանում է առավոտվա հացը, ինչու՞… պատսխանը չկա, մատակարարների հետ կանոնավոր աշխատել կարծես չի հաջողվում: Եվ այս վիճակից չափազանց ծանրացել է հատկապես շաքարային դիաբետով հիվանդաների վիճակը, նրանք պարբերաբար ահազանգում են Yerevan.Today-ին, մեր աջակցոթյունն են ակնկալում, ասում են՝ վերադաս օղակի հետ կապը խզված է, իրենց նորանշանակ տնօրենն արգելել է անգամ լրագրողներին ահազանգել: Մի խոսքով՝ ներսում գերլարված մթոլորտ է, իսկ խնդիրներից աչք չեն բացում:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը