20 04 2021

Կառուցելով Հայաստանը․ ՏՏ ոլորտը 2000-ականներին

Կառուցելով Հայաստանը․ ՏՏ ոլորտը 2000-ականներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը գրում է․

1998-2007թթ․ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների հանդեպ մեծ հետաքրքրություն էր առաջացել։ Պատճառը թե՛ համաշխարհային համակարգչային տրենդն էր, թե՛ այն նախադրյալները, որ ստեղծվել էին մեր երկրում։

Օտարերկրյա՝ հիմնականում ամերկյան կապիտալով ընկերությունների թիվն աճում էր մեծ թափով։ Հայկական գիտական ներուժն այս ոլորտում շատ գրավիչ էր արտասահմանյան ընկերությունների համար։ Այդ տարիներին ոլորտում ներգրավված մասնագետների թիվն անցավ 6500-ը, որից 5000-ը ծրագրավորողներ էին, ինժեներներ, սարքավորումների մասնագետներ։

2007-ին ՏՏ ոլորտի մասնաբաժինը ՀՆԱ-ում 2%-ի էր հասել, տարեկան աճի տեմպը գերազանցում էր 30%-ը։

Այն ժամանակների համար համաշխարհային չափանիշներով Էժան, որակյալ ինտերնետը, գիտական ու կրթական ներուժը, բայց, առավելապես պետական հոգածությունը ոլորտի հանդեպ սկիզբ դրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ինտենսիվ զարգացմանը, որի պտուղները և արդյունքները տեսանելի են մինչև օրս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ