20 04 2021

«ԳԱԶելի» մեջ 40-ամյա տղամարդուն սպանած անձը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. shamshyan.com

«ԳԱԶելի» մեջ 40-ամյա տղամարդուն սպանած անձը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. shamshyan.com

Ապրիլի 20-ին ոստիկանության Արտաշատի բաժին է ինքնակամ ներկայացել Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Գարեգին Բաղդասարյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է ապրիլի 14-ին Երևան քաղաքում՝ թիվ 54 երթուղին սպասարկող Газель-ի մեջ, դանակի 3 հարվածով Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արմեն Հունանյանին սպանելու մեջ։

 

Սպանությունից հետո վերջինս հեռացել էր դեպքի վայրից, նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ և հայտարարվել հետախուզում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան ոստիկանության Արտաշատի բաժնից տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ՝ նախաքննական մարմին։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ