17 04 2021

Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք. զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին



Վայոց Ձոր մարզ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում համայնքներից մեկի գերեզմանատանը, ուր Փաշինյանը այցելել էր՝ ծաղիկներ դնելու 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին, միջադեպ տեղի ունեցավ:

 

Քաղաքացին Փաշինյանին թույլ չի տվել մոտենալ իր հարազատի շիրիմին:

«Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, սա իմ եղբոր գերեզմանն է, ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս»,-ասել է նա Փաշինյանին:

Փաշինանը փորձել է խոսել այդ քաղաքացու հետ, ի պատասխան՝ քաղաքացին նշել է. «Ձեր իշխանությունից ոչ ոք ինձ չի օգնել եղբորս դիակը գտնելու հարցում, ընդհակառակը՝ խանգարել են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ