Մոտ ժամանակներս մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, որ Ադրբեջանը հրավիրվել է մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական նիստին, որը կայանալու է ապրիլի 29-30-ին:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը վետո դնի, դա դրական պատասխան տվեց. «Իհարկե, հնարավոր է,. բայց դա գործընթաց է, որի շրջանակներում դիրքորոշումը կհայտնվի»:
Հարցին, թե արդյոք ճիշտ են ռուսական մամուլի տեղեկությունները, որ որպես Ադրբեջանի մասնակցությանը համաձայնություն տլու նախապայման Երեւանը բարձրացրել է ռազմագերիների եւ ճանապարհների ապաշրջափակման հարցերը, փոխվարչապետը պատասխանեց. «Դուք ընտրում եք երկու բաղադրիչ մի հարցից, որը բազմաշերտ է: Եկեք առանձին բաղադրիչներով չփորձենք ձեւավորել դիրքորոշումը: Իհարկե, քննարկվում են բոլոր բաղադրիչները:
Դա վետո չի, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է: համաձայնեցնելու խնդիրը ունի դֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կվարտվի եւ ես անձամբ դրա մասին ես ձեզ կներկայացնեմ, որտեղ նշված կլինի համաձայնություն տալու կամ չտալու հիմքերը»:
Ճշգրտող հարցին, թե Հայաստանը գերիների հարցը որպես նախապայման դրե՞լ է, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Այս գործընթացը ենադրում է համաձայնեցնել այլ երկրի մասնակցությունը նիստին, որը որեւէ բովանդակային գործընթաց չի ենթադրում:Ուղղակի գալու է ամսաթիվը եւ մենք ասելու ենք՝ այո, կամ ոչ: Ինչ վերաբերում է նախապայման դնելուն, դրա համար պետք է ասեք, թե ո՞ւմ առջեւ դնենք նախապայմանը»:
Նա հավելեց, որ Մոսկվայի հետ գերիների հարցը քննարկվում է կառուցողական ձեւաչափով եւ հույս ունի, որ լուծումներ կլինեն. «Եթե սա եւս մեկ առիթ է, ապա այդ առիթը կօգտագործվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը