Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ուղերձ է հղել Ամարասի վանական համալիրից:
Նա իր ուղերձի տեսանյութը տեղադրել է Facebook-ի իր էջում ու գրել. «Մշակույթի միջազգային օրվա առթիվ Ամարասի վանական համալիրից իմ ուղերձն եմ հղել միջազգային կազմակերպություններին` անտարբեր չմնալու հայկական մշակույթի դեմ կատարված հանցագործությունների նկատմամբ և քայլեր ձեռնարկելու հայկական դարավոր մշակույթը փրկելու համար, որը պատկանում է ոչ միայն հայերին, այլ ամբողջ մարդկությանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը