15 04 2021

Զինծառայողի մարմնի ԴՆԹ համընկնում է եղել, ինչի մասին հարկ չեն համարել ծնողներին տեղյակ պահել

Զինծառայողի մարմնի ԴՆԹ համընկնում է եղել, ինչի մասին հարկ չեն համարել ծնողներին տեղյակ պահել

Գոհար Սավզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այսօր կհուղարկավորեն Արցախյան վերջին պատերազմի ընթացքում նահատակված մի 19-ամյա պատանու։ Տղան ծառայել է Հադրութում։ Վերջին անգամ ծնողները հետը խոսել են սեպտեմբերի 29-ին։

Հոկտեմբերի 5-ին զոհերի ցուցակում տղայի անունը նշված էր, սակայն մարմինը ծնողներին ոչ մի կերպ չէին տալիս. չկար։

7 ամիս ծնողները նրան փնտրում էին ամենուրեք, անգամ խարդախության զոհ դարձան, որովհետև հայկական անուն ազգանուն կրող մի վիժվածք նրանց ու էլի շատերին ասել էր, որ իրենց տղան գերի է։ Տականքն այժմ ՔԿՀ-ում է, հուսանք մինչև իր անարժեք կյանքի վերջը։

Ծնողները շարունակում էին փնտրտուքը, անգամ զոհերի ցուցակից հանել տվեցին տղային, ԴՆԹ հետազոտության համար նմուշ հանձնեցին, բայց լուր չկար ու չկար։ Բազմիցս Հերացի հիվանդանոցի դռները ծեծելով ու ոչ մի արդյունքի չհասնելով` ծնողները շարունակում էին որդու մարմնի կամ մասունքի որոնումները, հատկապես որ վարչապետի աթոռին զմռսված անձը հայտարարել էր, թե ձեր երեխաներին դիահերձարաններում փնտրեք։

Փնտրեցին...ու գտան։ Ամբողջական ճանաչելի մարմինը, որը փաստորեն 6 ամիս գտնվում էր Հերացիում։

Պարզվեց` նաև ԴՆԹ համընկնում է եղել, ինչի մասին հարկ չեն համարել ծնողներին տեղյակ պահել։

Մենք հիմա էս իրականության մեջ ենք ապրում, իսկ սրանց իշխանությունը վստահ է, որ կրկին քվե է ստանալու։

Ամոթ մեզ

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ