Եթե մենք իշխնությունը պահելու մոլուցքով առաջնորդվեինք, դեռեւս 2020-ի դեկտեմբերին չէինք առաջարկի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե այդպես լիներ, մենք հիմա էլ չէինք նախաձեռնի արտհերթ ընտրություններ, իհարկե, նաեւ խորհրդարանական ուժերի եւ ՀՀ նախագահի հետ ունեցած համատեղ որոշումների արդյունքում: Մենք ոչ թե մլուցքով ոչ թե սեփական, այլ ժողովրդի իշխանությունն եռնք պահում, որովհետեւ այն ժողովրդին վերադարձնելու պարտավորություն ունենք»,-ասաց նա:
Վարչապետն անդրադարձավ նաեւ ԼՀԿ խմբակցության պտգամավոր Աննա Կոստանյանի հարցին՝ «եթե պնդում եք, որ բանակցային գործընթացում սխալներ թույլ չեք տվել, ինչո՞ւ է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել, որ դուք ազգակործն պատուհաս եք»:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Առաջին նախագահն ունի Ղարաբաղի հարցի վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտնի է 1997-ին «Պատերազմ, թե խաղաղություն. Լրջանալու պահը» հոդվածով: 1996 թվականի նախագահական ընտրություններին ռաջին նխագահը մասնակցել է «հաղթանակ, կայունություն, առաջընթաց» կարգախոսով, եւ այդ ժամանակ խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին: Հետո այդ օրկարգը ձեւակերպվել է 1996-ի նխագհկան ձախողված ընտրությունների ժամանակակից բառապաշարով ասա, «exit strategy»: Ես դեռ 2016-ի ամռանը Խորենացի փողոցում իմ ելույթում եմ ասել, որ առնվազն 2016-ին նա Սերժ Սարգսյանին ուղեկցվել է բանակցային գործընթացում:
Դուք գիտեք, որ 2018-ի ամռանը առաջին նխագահի հետ հանդիպում է եղել, եւ կարող եմ գաղտնիք բացել, թե ինչ է ասել ինձ: ասել է՝ «Հողերը արդեն պետք է տաս»; իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել: Մնացածն արդեն գնահատման հարց է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը