22 12 2022

Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է ստենտավորման

Լևոն Տեր-Պետրոսյանը ենթարկվել է ստենտավորման

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն է հայտնում նրա խոսնակ Արման Մուսինյանը։ Նա գրել է․«Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առողջական վիճակի պլանային զննումից հետո ենթարկվել է բարեհաջող ստենտավորման և դուրս է գրվել «Բեսթ Լայֆ» սրտաբանական կլինիկայից»:

Հիշեցնենք, որ Արման Մուսինյանն ավելի վաղ հայտնել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պլանային բուժզննում է անցնում սրտաբանական կլինիկայում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ