13 04 2021

Ոստիկանները փորձել են ուժ գործադրել գերեվարված զինծառայողների հարազատների նկատմամբ. «Փաստինֆո»

Ոստիկանները փորձել են ուժ գործադրել գերեվարված զինծառայողների հարազատների նկատմամբ. «Փաստինֆո»

Շիրակի մարզպետարանի աշխատակիցներից մեկը ոստիկաններից պահանջել է «հրել-ջարդելով բացել կառուցի մուտքերը», որոնք ամբողջ աշխատանքային օրը փակ էին պահում Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները, տեղեկացնում է «Փաստինֆո»–ն։

 

«Ուզում էին մեզ հանեին դուրս, բաց չստացվեց»,- կայքին հայտնել է վրդովված հարազատներից մեկը։

Հիշեցնենք, որ Շիրակից գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը` նշելով, որ այն չի բացվի՝ մինչև Նիկոլ Փաշինյանը կամ պաշտպանության նախարարը չգան հանդիպման հենց Գյումրիում։

 

Մարզպետարանի շենքի մուտքը փակ էր շենքի ներսից և աշխատակիցներին թույլ չեն տալիս ելումուտ իրականացնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ