Շիրակի մարզպետարանի աշխատակիցներից մեկը ոստիկաններից պահանջել է «հրել-ջարդելով բացել կառուցի մուտքերը», որոնք ամբողջ աշխատանքային օրը փակ էին պահում Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները, տեղեկացնում է «Փաստինֆո»–ն։
«Ուզում էին մեզ հանեին դուրս, բաց չստացվեց»,- կայքին հայտնել է վրդովված հարազատներից մեկը։
Հիշեցնենք, որ Շիրակից գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը` նշելով, որ այն չի բացվի՝ մինչև Նիկոլ Փաշինյանը կամ պաշտպանության նախարարը չգան հանդիպման հենց Գյումրիում։
Մարզպետարանի շենքի մուտքը փակ էր շենքի ներսից և աշխատակիցներին թույլ չեն տալիս ելումուտ իրականացնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը