12 04 2021

Պատերազմում կորցրեցի երկու տղաներիս․ պահանջում եմ բացահայտել զոհվելու պատճառները․ Զոհվածի ծնող



Արցախի այս պատերազմում կորցրեցի երկու տղաներիս։ Ուրիշ ոչինչ չունեմ, այդ երկու տղաներն են։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողների ծնողներից։

«Պահանջում եմ ՀՔԾ-ից, ԱԱԾ-ից, որ բացահայտվի իմ տղաների զոհվելու պատճառը։ Ես մինչև վերջ պայքարելու եմ, որ այս գործը բացահայտվի»,- ասաց ծնողը։

Նա նշեց, որ վերջին անգամ իր տղանրի հետ խոսել է հոկտեմբերի 9-ին, իսկ հոկտեմբերի 11-ից ոչ մի տեղեկություն չունեն․

«Արդեն քանի ամիս էր մեզ խաբում էին ապահով տեղ են։ Իրենց հրամանատարների հետ կապ եմ պահել, որ գան մեզ բացատրություն տան՝ ինչ հանգամանքներում են զոհվել տղաներս, բայց ոչնչով այս գործը առաջ չի գնում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ