08 04 2021

Անընդհատ տարբեր թվեր են ասում, չգիտենք՝ քանի անհետ կորած զինծառայող ունենք․ Ակցիա ՊՆ-ի մոտ

Անընդհատ տարբեր թվեր են ասում, չգիտենք՝ քանի անհետ կորած զինծառայող ունենք․  Ակցիա ՊՆ-ի մոտ

Պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են փակ պահել ՀՀ պաշտպանության նախարարության մուտքերը՝ մինչև չստանան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Ակցիայի կազմակերպիչներից Արսեն Ղուկասյանը դիմեց բոլոր անհետ կորած զինծառայողների հարազատներին. «Քանի որ մեզ անընդհատ խաբում են, տարբեր թվեր են ասում, թե քանի անհետ կորած ունենք, մենք ստեղծենք մեր տվյալների արխիվը: Խնդրում եմ այն ծնողներին, որոնց երեխաները, հարազատները կորած են, որևէ տեղեկություն չունեն նրանց մասին, իրենց երեխաների լուսանկարերը բերեն ՊՆ գլխավոր մուտքի մոտ, մենք այստեղ կհավաքենք, որպեսզի ի վերջո ունենք տեղեկատվություն անհետ կորածների թվի մասին»:

Նա նշեց, որ իրենք շարունակելու են մնալ ՊՆ մոտ, հավաքված ծնողները պատրաստակամ են, ինչքան պետք է, այնքան կմնան:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ