Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ։
Արշակ Կարապետյանը նախկինում զբաղեցնում էր Զինված ուժերի ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը։
Նա մարտի 1-ի գործով վկայություն տալուց հետո էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը