Նա հերոսի իրական կերպար էր․ Կոմանդոսի մահվան առիթով ցավակցագիր է հղել Հայրենիքի փրկության շարժումը
Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան առիթով ցավակցագիր է հղել Հայրենիքի փրկության շարժումը:
Ցավակցագիրը ներկայացնում ենք ստորև.
Կյանքին հրաժեշտ տվեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մարդ, որ խորհրդանշում էր Արցախյան ազատամարտի հաղթանակը, հայ զինվորի ամուր ու մարտնչող ոգին:
Նա հերոսի իրական կերպար էր, երիտասարդ սերնդի համար՝ ոգեշնչման աղբյուր:
Լեգենդար հրամանատարի մահն է՛լ ավելի ցավալի ու դառն է, երբ գերեվարված է նրա ազատագրած Շուշին:
Սիրելի՛ Կոմանդոս, խոստանում ենք, որ Շուշին կրկին կազատագրվի և հոգիդ կխաղաղվի երկնային կյանքում:
Վազգեն Մանուկյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը