31 03 2021

Նիկոլաթուրքերը, իմքայլական տուզիկները շարունակում են թելադրել հանրային օրակարգը․ Կարեն Վրթանեսյան

Նիկոլաթուրքերը, իմքայլական տուզիկները շարունակում են թելադրել հանրային օրակարգը․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուշադրություն դարձրեք, որ նիկոլաթուրքերը, իմքայլական տուզիկները շարունակում են թելադրել հանրային օրակարգը, նույնիսկ կասեի՝ իշխել հանրային օրակարգերի վրա։

«Քարվաճառը հայկական չի», «գելխեղդներ», «բուհերը ծախենք շաուրմանոց բացենք» և այլ զառանցանքների նպատակը հանրային քննարկումների դաշտը լցնելն է իրենցով։ Կապ չունի, որ դրա համար հայհոյանքի տակ են մտնում, իրենք դրանից բացարձակապես չեն նեղվում, կարևորը՝ դաշտում իրենց բերածներից զատ քննարկման արժանի որևէ այլ գաղափար, միտք, թեմա չառաջանա։

Մինչև մենք հանրային քննարկումների տարածքը նիկոլաթուրքերից և իրենց թելադրած օրակարգերից չազատագրենք, Հայաստանն ապագայի շանս չունի»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ