«Կարևոր սկզբունքային հարց կա, որ պետք է ընդգծել, նախ երբևէ հայ ժողովուրդը չի առաջնորդվել թշնամական զգացումներով: Հայ ժողովուրդը խաղաղասեր է, ՀՀ-ում կան ազգային փոքրամասնություններ և բոլորի հետ ապրում է խաղաղասիրական պայմաններում, նաև հայերն են այլ երկրներում ապրում և որևէ տեղ երբևէ խնդիր չի եղել: Հիմա հարցն այն է, որ մենք ապրում ենք Ադրբեջանի հարևանությամբ, որտեղ կա խորքային ատելություն հայերի նկատմամբ: Բացահայտ կերպով Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայերին համարում են իրենց թշնամին, իսկ թշնամանքը ոչ միայն էթնիկ հիմքով է, այլ նաև կրոնական»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը