31 03 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1148, մահվան՝ 20 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1148, մահվան՝ 20 նոր դեպք

Հայաստանում մարտի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1148 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 192 639-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3515 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Մարտի 31-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 892 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 20 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2623-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 459 է, ընդհանուր առողջացածներինը՝ 173 064, փաստացի բուժվողներինը՝ 15 168 (մեկ օրում ավելացել է 669-ով): Մեկ օրում արվել է 6354 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 853829 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ