Հունվարի համար կառավարությունը չի կատարել իր հանձնառությունը եւ չի վճարել սահմանամերձ համայնքների բնակիչների գազի վարձավճարների 50 տոկոսը: Այս մասին ահազանգում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Սահմանամերձ համայնքներում բնակիչների օգտագործած գազի վարձավճարների կեսը օրենքով պետությունն է վճարում սահմանված չափաքանակով։ Հունվար ամսվա համար պետությունն իր հանձնառությունը չի կատարել, և բնակիչն է վճարել (տվյալ ամսվա ամբողջ չափով)։ Այդ խնդրով դիմել եմ կառավարության ղեկավարին' առաջարկելով հունվար ամսվա` պետության չկատարած վճարումները իրականացնել հաջորդ ամիսներին` այդպիսով թեթևացնելով սահմանամերձ բնակիչների առանց այն էլ ծանրացած հոգսերի մի փոքր մասը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը