Սա շարքային հանրահավաք է, ոչ թե ինչ-որ կապակցությամբ։ ։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։
Արտահերթ ընտրությունների հետ կապված, Մանուկյանը նշեց․
«Արտահերթ ընտրություններ լինել-չլինելը որոշում է վարչապետը, իսկ նա այնքան ստեր է ասել, որ ընտրությունները կարող է լինեն, կարող է չլինեն»։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ «Հայրենիքի փրկության շարժման» ձևաչափի փոփոխություն լինի, Մանուկյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, թե կբանակցեն։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին իր մասնակցությանը՝ Մանուկյանը վերահաստատեց, որ ոչ մի ձևաչափով չի մասնակցելու ընտրություններին, հնարավոր է՝ հանդիպումներին մասնակցի, բայց դրանք չեն լինի այս կամ այն թեկնածուի կողմից, այլ ընդհանուր վիճակի մասին և Նիկոլի դեմ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը