Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնահատակ ավերելու, նաև Շուշիի «Կանաչ Ժամ» կամ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավերելու փաստերը կդարձվեն քննության առարկա Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և իրականացված ագրեսիվ պատերազմի, դրա ընթացքում մարդկության ու խաղաղության դեմ գործված հանցագործությունների, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումների դեպքերի առթիվ ՀՀ զինվորական դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո քննվող հսկայածավալ քրեական գործի շրջանակներում: Այս մասի ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Այդ քրեական գործով քննության հիմնական ուղղություններից մեկն էլ հենց ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու արձանագրված դեպքերն են՝ դրանցով իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկման նպատակով»,- գրել է Աբրահամյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը