Ես անձամբ չեմ ստուգել, բայց կարծում եմ, որ «Սպայկայի» ֆուռերում մարմիններ կան, հենց այնպես այնտեղ կանգնած չեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը:
«Նախ էնտեղ մարմիններ կան, որ ԴՆԹ-ն արվել է, բայց ոչ մեկի հետ չի համընկել, դե ինչ պետք է անեն: Ես ծնողներ գիտեմ, որ առ էսօր ԴՆԹ չեն հանձնել, իրենց նորից խնդրում, հորդորում եմ, գնացեք, էդ ԴՆԹ-ն հանձնեք, չեմ ուզում, որ էդ վատ լուրը լսեք, բայց ումը որ չի համընկել ոչ մեկի հետ, փոխանցում են հակառակորդին տվյալները: Նրանք էլ պետք է ստուգեն, որ փոխանակում անեն: Այնպես որ գնացեք անպայման հանձնեք էդ ԴՆԹ-ն, եթե թուրքերին էլ չեղավ եղբայրական գերեզմանում են թաղելու»,-ասաց նա:
Արսեն Ղուկասյանի խոսքով՝ մոտ 150 չճանաչված մարմին կա:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը