24 03 2021

Տարհանման ժամանակ ի՞նչ աջակցություն է տրամադրվել արցախցիներին․ պատգամավորը՝ նախարարին



Այսօր Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրման արդյունքում Ադրբեջանին հանձնված Քաշաթաղի, Քարվաճառի և Բերձորի շրջանների տարհանված բնակիչներին ի՞նչ աջակցություն է տրամադրել ՀՀ-ն։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ Արցախի տեղահանված քաղաքացիների համար գործում են կառավարության աջակցության մի շարք ծրագրեր։

«Արցախի բոլոր քաղաքացիները ստացել ել 68 հազար դրամ աջակցություն, իսկ տեղահանված քաղաքացիները նաև 300 հազար դրամ գումար են ստացել՝ յուրաքանչյուր անձի մասով՝ ներառյալ անչափահաս։ Բացի այդ, այժմ ՀՀ-ում և Արցախում ժամանակավոր բնակվելու համար իրականացվում է հյուրընկալության ծրագիր՝ չափահաս մեկ անձի մասով տրամադրվում է ամսական 30 հազար դրամ աջակցություն, իսկ Արցախում այդ գումարի չափը 45 հազար դրամ է»,- նշեց Մեսրոպ Առաքելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ