Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերացրեց Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հայտարարված ռազմական դրությունը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ «Ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծին կողմ քվեարկեց 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Պատերազմի ավարտից՝ նոյեմբերի 10-ից մինչ օրս պահպանվում էր ռազմական դրությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը