Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դիմել է Yerevan.Today-ին՝ պահանջելով հերքել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի ոչ ստանդարտ հայտարարագրի մասին հրապարակումը։
Խոսքը Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ներկայացրած Մովսես Հակոբյանի վերջին հայտարարագրի մասին է, որն ըստ աղբյուրի՝ նշել էինք, որ կազմվել է հետևյալ կերպ. Արցախում իր ունեցվածքի մասին հայտարարագիրը ներկայացնելիս, գեներալ-գնապետ Մովսես Հակոբյանն ամեն մի անշարժ գույքի գտնվելու շրջանը, հողի ու առանձնատան արժեքը, մակերեսը նկարագրելուց հետո տողի վերջում լրացրել է՝ «հանձնել եք թշնամուն», «տվել եք հակառակորդին», «նվիրել եք Ալիևին»:
Հանձնաժողովն արձագանքում է․
3․ Նյութում առկա «էթիկայի հանձնաժողովականներ» ձևակերպումը, որը չակերտների մեջ վերցված չէ, չի արտահայտում «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին», ՀՀ օրենքով տրված սահմանումը։
Իրակաբնում ընդգծենք, որ մեր հրապարակման մեջ նշվում էր ինֆորմացիան՝ ըստ աղբյուրի, և Yerevan.Today-ը նյութում հրապարակած հոդվածում առկա էր Մովսես Հակոբյանի հաստատող մեկնաբանությունը, ով, ի դեպ, խոսքն ամփոփել էր այսպես. «Իսկ ի՞նչ պիտի անեի... Գրեի՝ վաճառե՞լ եմ, հա՞, կեղծե՞ի հայտարարագիրս, թե՞ գրեի՝ ինքս եմ նվիրել թշնամուն՝ իմ ձեռքով, իմ ստեղծածը... էս ա իրականությունը։ Այն է, ինչ կա։ Բայց ասեմ՝ այդ անկեղծությունը, ցավոք, չի արտացոլվել վերջնական հայտարարագրում»։ Սա՛ էր Yerevan.Today-ի հետ զրույցում ասել Մովսես Հակոբյանը՝ ըստ էության ընդգծելով, որ այո, իր ունեցվածը հանձնել կամ նվիրել են թշնամուն, բայց ցավ էր հայտնել, որ այդ ամենը չի արտացոլվել վերջնական հայտարարագրում:
Հաշվի առնելով այն, որ Կոռուպցիայի կնախարգելման հանձնաժողով մուտք արված հայտարարագիրը իրականում գրվել է մեկ այլ վայրում, և այն մուտքագրվել է ռեեստրում օնլայն կապի միջոցով, ընդգծենք, որ Yerevan.Today-ի աղբյուրը միայն այս մասով տեղեկատվությունը փաստացի տրամադրել էր ոչ ճշգրիտ, իսկ ահա ինֆորմացիայի բույն իմաստը, ցավոք, այն էր, որ Արցախում ծնված իր գործունեություն ծավալած գեներալի ողջ ունեցած-չունեցածը տարածքների հետ միաիսն հանձնվել էր կամ նվիրվել էր Ալիևին, ինչի մասին գրել էր հայտարարագրում և վերանայելով՝ ջնջել էր գեներալը: Ահա այս մասով իրականությունն անհերքելի է և դա առնվազն հերքող կամ հաստատողը պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիներ:
Կրկնում ենք, այստեղ հարցը ոչ թե այն է՝ գրել ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լրի՞վ անունը, թե՞ կիսատ, Մովսես Հակոբյանը այցելե՞լ է հանձնաժողովի գրասենյակ, թե՝ ոչ, հանձնաժողովականները անակնկալի եկե՞լ են, թե ոչ, այլ այն, թե ինչ դիրքորոշում ունի գեներալը իր գույքի՝ այժմ թուրքերի տիրապետման վերաբերյալ։ Հուսով ենք՝ Հանձնաժողովում ընկալել են այս «մանրուքը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը