Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 11-ին չեն մասնակցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության գաղտնի քվեարկությանը։
Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվել է վերոնշյալ հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Թափուր պաշտոնի համար առաջադրվել են փաստաբաններ Նարինե Ավետիսյանի և Վաղարշ Աղաբեկյանի թեկնածությունները։
Գաղտնի քվեարկությունը սկսվել է 17:30-ին և շարունակվել մինչև 18:00-ն։ Պատգամավորներից ոչ մեկը, սակայն, չի մոտեցել քվեատուփերին։
Այսպիսով, Հայաստանի խորհրդարանը չկարողացավ ընտրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը