Սևակ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․
«Երկրում անիշխանության մթնոլորտը տնտեսական կոլապսի է հասցնելու: Էս ապիկարների իշխանությունը բացարձակ ոչ մի բանի ունակ չէ: Արդեն 20 օր է, հայկական բեռնատարների կուտակումը հասնում է մինչև Վլադիկավկազ քաղաք, Լարսը փակ է, և հայ վարորդները չեն կարողանում վերադառնալ: Մարդկանց ձեռքը գումար չի մնացել և նույնիսկ զրկված են ապրուստի տարրական միջոցներից: Մեր կառավարությունը, իհարկե, թքած ունի այդ ամենի վրա. երևի զբաղված են ավելի կարևոր գործերով, իսկ հայ վարորդները ընկած Ռուսաստանի հայերից են օգնություն խնդրում՝ ապրուստի միջոց գտնելու և հնարավորինս շուտ հայրենիք վերադառնալու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը