Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում կրկին անդրադարձել է Իրանում հայտնված հայկական «Բոինգի» խնդրին:
Նա, մասնավորապես, գրել է. «Պատահաբար» Թեհրանում հայտնված Բոինգի մասին
Երեկ «Ֆլայ Արմենիայի» մամլո խոսնակը 5-րդ ալիքով տրված հաղորդման ընթացքում, տողատակերում 2 բան ասեց`
1. Օդանավը տեխնիկական խնդիր ունի:
Թե` ՄԻ ԴԵՏԱԼԻ կարիք կա:
Էն էլ ԱՄՆ-ն թույլ չի տալիս հասցնենք սանկցիաների տակ գտնվող Իրան.
2. Օդանավի Թեհրանում հայտնվելուց իրենք տեղյակ չեն եղել` երրորդ կողմնա թաքուն տարել (փաստորեն առևանգում)...
(վարագույր)...
Ասա` մի խոսացեք, էլի:
3 շաբաթ «մտածելուց» հետո,
մտքի էս «գոհարնե՞րը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը