Mediaport-ը գրում է․ Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի մասնակից կինը, որը հայտարարում էր, թե «Շուշին իհարկե Ադրբեջանական է, Արցախն էլ է Ադրբեջանինը», Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) տան մաքրուհիներից է:
Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ, կնոջը շարքային քաղաքացու անվան տակ տարել էին հանրահավքի և հանձնարարել Փաշինյանին աջակցող հայտարարություն անել, որի ընթացքում, սակայն, նա սկանդալային մտքեր էր արտահայտել՝ դառնալով քննադատության թիրախ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը