04 03 2021

Չլսեք ձեր ոստիկանապետին, վերջում ինքը բոլորիդ փուռը կտա ու կփախչի. գեներալ Հովհաննես Թամամյան

Չլսեք ձեր ոստիկանապետին, վերջում ինքը բոլորիդ փուռը կտա ու կփախչի. գեներալ Հովհաննես Թամամյան

ArmLur.am-ը գրում է.

«Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ Հովհաննես Թամամյանի հետ հարցազրույցը:

 – Պարոն Թամամյան, ոստիկանության նախկին սպաները հայտարարությամբ հանդես եկան: Ասելիք չունե՞ք դուք:

 – Ունեմ, իհարկե, ունեմ: Նախ ողջունում եմ իմ բոլոր հայրենակիցներին: Ես, որպես մտահոգ քաղաքացի, որը երբեք չի եղել կուսակցական, այլ ավելին 40 տարի ուսադիր կրող՝ շարքայինից-գեներալ, չէի կարող լուռ մնալ: Այս ծանրագույն վիճակից դուրս գալու համար իմ լուման պետք է ներդնեմ:

 -Ինչո՞ւ. սպան պետք է քաղաքականությամբ զբաղվի՞:

 – Ոչ: Պատճառը մեկն է: Ես 40 տարի անմնացորդ ծառայել եմ հայրենիքիս, պետությանս, ունեմ ծանրագույն լումա հանցագործության բացահայտման գործում, իմ ազգանունը Թամամյան է և ես կոչ ունեմ: Սիրելի ոստիկաններ, ուզում եմ վստահեցնել, որ ես հոգով սրտով ձեզ հետ եմ, ոչ մի անգամ քաղաքականությամբ չեմ զբաղվել և միշտ ասել եմ՝ պետական մարդ եմ ծառայում եմ իմ պետությանը: Մարդ եմ, որը միշտ մտածել է ամեն մի ոստիկանի մասին, ինձ հետ աշխատած յուրաքանչյուր ոստիկան դա կարող է ապացուցել: 40 տարիների ընթացքում ոչ մի բարդ իրավիճակում իրենց միայնակ չեմ թողել: Հիմա վստահ ասում եմ՝ կարող եք չլսել այսօրվա ձեր ոստիկանապետին: Լավ գիտեք՝ նա իր նեղ շրջապատում ասել է, որ հասկանում է ռիսկերը այսօրվա: Խնդրում եմ չհավատաք նրա ոչ մի խոսքին, ասածին, վերջում ինքը բոլորիդ փուռը կտա ու կփախնի, իսկ դուք արդեն հասկանում եք որտեք կհայտնվեք:

 – Դուք նախկին իշխանությունների ժամանակ եղել եք համակարգի հիմնասյուներից, ազդեցիկ, ուժեղ, նաեւ մարդ ծեծող գեներալ: Հիմա ո՞րն է ձեր ասելիքը. չենթարկվե՞լ հրամանի:

 – Այո, անօրինական հրամաններին պետք չի ենթարկվել: Սիրելի ոստիկաններ, դուք գիտեք, որ այսօրվա իշխանավորները հայրենիք չունեն, սրանց հայրենիքը սորոսն է, այդ կույտը գնացող է, մենք իրար հետ պիտի լինենք: Մեր անցած 40 տարիները ոստիկանական համակարգում եղել են շատ բարդ, ցավոտ, որ անկախ մեր կամքից հայտնվել ենք տարբեր քննչական կառույցներում: Սիրելի ոստիկաններ ով ինչ համակրանք և ինչ ցանկություն մեզ երբեք չի հետաքրքել, մենք ծառայել ենք բոլորին Ուստի ձեզ ևս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ ավելի խելամիտ լինեք: Մտածեք ձեր և ձեր ընտանիքների մասին: Մտածեք՝ ում եք ծառայում, ծառայել մի մարդու, ով մի ամբողջ համակարգ ծառայեցնում է իր ընտանիքի և իր աթոռի համար, ծառայել մի մարդու, որը խելագար է, ծառայել մի մարդու, որը մի գրչի հարվածով առանց ձեզ, առանց մեզ, առանց ժողովրդի հանձնեց մեր հողերը՝ թողնելով հազարավոր ընտանիքներ առանց տուն առանց հայրենիք, որը չի զբաղվում անհայտ կորածներով դիակների դուրսբերում, կամքը ձերն է:

 Սիրելի ոստիկաններ, բայց որպես մտածող, ձեզ սիրող, ծառայելով այս ապիկարների նշանակած ոստիկանապետին, վաղը կհայտնվեք ՀՔԾ-ում և կդառնաք Նիկոլից տուժածները, որի վառ ապացույցը ունի արդեն հայ ժողովուրդը; Ափսոսում եմ, որ ձեզ բախտ վիճակվեց ծառայել ՀՀ ամենավատ գերագույն հող հանձնողին; Սիրելի ոստիկաններ դուք գիտեք, որ ես շատ ուշատ ավելի ինֆորմացված եմ, կարծում եմ կասկածներ չկան: Սիրելի ոստիկաններ ինձ հազար անգամ կներեք, որ այն ինչ իմ մեջ իմ ներսում կա, ես չեմ կարող ավելի բաց ու թափանցիկ խոսել, քանի որ ուսադիրներս և անցած օպերատիվ ճանապարհս թույլ չի տալիս, կարծում եմ կարողացա հասկացնել թե ես ինչ նկատի ունեմ: Ձեզ այս պահին ցանկանում եմ բարի ծառայություն: Պատիվ ունեմ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ