Կառավարության այսօրվա նիստում ի թիվ այլ չզեկուցվող հարցերի, հավանության արժանացավ նաև Երևանի քաղաքապետի տեղակալի ևս մեկ հաստիքի ավելացման նախագիծը:
Այն ներառված էր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթում:
Կառավարության որոշման արդյունքում, ԱԺ-ի հաստատումից հետո, Երևանի քաղաքապետը կունենա քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտի համակարգող տեղակալ :
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով Երևանի քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորություն կունենա արդյունավետ կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները, իսկ Երևանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ և փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու և արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը