Դիլիջանում քաղաքացիները փակել են կենտրոնական հատվածի ճանապարհը, որը հայտնի է որպես «Լճափ» ՝ ի համերաշխություն բանակի, հաղորդում է «Փաստինֆոն»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։
Դիլիջանի բնակիչները նշեցին, որ սահմանամերձ այս բնակավայրում խաղաղությունն ու անվտանգությունը պահպանվել, ապահովվել է միայն բանակի շնորհիվ։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենք քաղաքական նպատակներ չեն հետապնդում, կանգնում են բանակի կողքին՝ արձագանքելով բարեգործ Արտակ Թովմասյանի կոչին։ Իրավաբան Աննա Մաթաշյանը հայտարարեց, որ համաձայն չեն այս ազգադավ իշխանությունների հետ, որի ապաշնորհ դիվանագիտության և քաղաքականության հետևանքով հրահրվեց այս պատերազմը, ունենք 7000 զոհեր և վիրավորներ, որոնց ձեռքերի վրա ժամանակին եկել էին և նրանց արյան գնով այսօր էլ պահում են իշխանությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը