03 03 2021

Դիպուկահարների փողն ուղղված է դեպի ընդդիմության հրապարակ․ ո՞ւմ է սպառնում Փաշինյանը

Դիպուկահարների փողն ուղղված է դեպի ընդդիմության հրապարակ․ ո՞ւմ է սպառնում Փաշինյանը

Yerevan.Today-ը ահազանգեր է ստանում Երևանի կենտրոնի բնակիչներից։ Մասնավորապես, խիստ անհանգստացած են Ազգային ժողովին հարող տարածքների բնակիչները, որոնք իրենց տարածքներին մոտենալու համար երկար բանակցում են ոստիկանների հետ և հիմնավորում, որ իրենք բնակիչ են և իրավունք ունեն ազատ տեղաշարժվել։

Մենք ստացանք տեղեկություն, որ ահռելի զորքով և տարատեսակ զինտեխնիկայով շրջափակված է Ազգային ժողովի շենքը։

Ոստիկաննությունը անհասկանալի ակտիվ գործողություններ է կարծես թե իրականացնում, իսկ բնակիչների հարցերին՝ ինչ գործողություններ են, ոստիկանները հստակ պատասխան չեն տալիս, և կարճ, լակոնիկ նախադասություններով ուղղորդրում են բանկիչներին իրենց բնակարանները։

Ի դեպ, մեզ նաև տեղեկություն փոխանցվեց, որ ԱԺ շենքի ներսում ևս այս պահին մեծ խմբով ոստիկանական և ԱԱԾ-ական զորքերի կուտակումներ կան, նրանք ԱԺ միջանցքներում են։ Ինչպես տեղեկացնում է մեր աղբյուրը, առնվազն երեք հազար հոգանոց զորք է տեղակայված ԱԺ շեքի ներսում, այդ թվում Ալֆա ջոկատից, որոնց կարիքը սովորաբար պետությունը զգում է արտակարգ դեպքերում։ Չգիտես՝ ինչու, Նիկոլ Փաշինյանը դիմել է ծայրահեղ գործողությունների:

Թե ի՞նչ է սպասվում, կհասկանանք առաջիկա ժամերին, հետևելով զարգացումներին։

Ենթադրվում է՝ այսօր Նիկոլ Փաշինյանը իր ընդդիմախոսներին և իր հրաժարականի հանրային պահանջը զսպելու հատուկ գործողություններ է պլանավորել։ Իսկ այս ուժայինների կուտակումով հավանաբար ակնարկում է, որ պատրաստ է ամենախիստ քայլերին։ Իսկ թե ինչ կլինի, կհասկանանք ժամեր անց։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը այսօր օրվա ընթացքում արդեն նախապատրաստել էր ընդդիմությանը և ակտիվ քաղաքացիներին, որ իբրև թե սադրանքների մասին տեղեկություններ են ստացվել և իրենք պետք է կանխեն։ Հավանաբար այդ միջոցառումները տեղավորվում են այդ կոնտեքստում։

Նշենք, նաև, որ լրատվամիջոցների տեսախցիկները ԱԺ-ի տանիքին և պատուհաններին ֆիքսել էին դիպուկահարների, որոնք ուղղված էին դեպի Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարները։

Հիշեցնենք, որ շուրջ 15 օր է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները խաղաղ ցույցեր են ացկացնում, պահանջելով այս իշխանության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ