03 03 2021

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 360, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 360, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում մարտի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 360 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 816-ի: 

 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3202 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Մարտի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 819 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4021-ի: 

 

Մեկ օրում առողջացածների թիվը 168 է, ընդհանուր առողջացածներինը՝ 163 906, փաստացի բուժվողներինը՝ 4889 (մեկ օրում ավելացել է 189-ով): Մեկ օրում արվել է 2526 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 739 116 թեստ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ