Hraparak.am-ը գրում է.
«Երևանի երկու հատվածներում` Բաղրամյան պողոտայում և Հանրապետության Հրապարակում մեկնարկել են երկու իրարամերժ հանրահավաքներ: Հրապարակում Փաշինյանի աջակիցներն են, Բաղրամյանում` նրան մերժողներն ու հրաժարականը պահանջողները:
Բաղրամյանում բազմամարդ է, ու նրանց մեջ, փաստորեն, մարզերից Փաշինյանի հանրահավաքի մասնակցելու համար եկածներն են, որոնք, սակայն, Փաշինյանի հավաքի փոխարեն եկել են Բաղրամյան` նրան մերժելու: Մասնավորապես, մեզ ասացին, որ Արագածոտնի մարզի որոշ համայնքների դպրոցների տնօրեններ հրաժարվել են մասնակցել Փաշինյանի հավաքին ու չեն եկել Երևան: Իսկ ովքեր եկել են մարզպետարանի տրամադրած ավտոբուսներով, Երևան հասնելուն պես` եկել են Բաղրամյան պողոտա, որ մասնակցեն Փաշինյանին մերժողների հավաքին»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը