01 03 2021

ՊՎԾ արձակուրդում գտնվող աշխատակիցներին հորդորում են գնալ Մոսկվա կինոթատրոնի մոտ․ Ռուբեն Մելիքյան

ՊՎԾ արձակուրդում գտնվող աշխատակիցներին հորդորում են գնալ Մոսկվա կինոթատրոնի մոտ․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իրեն ուղարկված նամակը, որում տեղեկացվում է, որ Պետական վերահսկողական ծառայությունը զանգահարում է նաև արձակուրդում գտնվող աշխատակիցներին և հորդորում 18։00 գնալ Մոսկվա կինոթատրոնի մոտ՝ Հանրապետության հանրահավաքին միանալու համար։

 

«Հերթական ահազանգը վարչական ռեսուրսի օգտագործման մասին։

Քանի որ ես սիրում եմ անուններով խոսել, հրապարակում եմ նաև հանձնարարողի անունը. ՊՎԾ գլխավոր քարտուղար Անի Բաղդասարյան»,– գրել է Մելիքյանը և գրառման կից հրապարակել նամակի լուսանկարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ