26 02 2021

Վաղը Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է լինելու

Վաղը Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է լինելու

Փետրվարի 27-ին, ժամը 15-00-ին բոլորիդ հրավիրում ենք հանրահավաքի, որը տեղի կունենա Կապանի Գարեգին Նժդեհ հրապարակում`մարզպետարանի դիմաց։ Այս մասին ասված է «Լեռնահայաստան» ազգային շարժման տարածած հայտարարության մեջ:

«Կապանցիներ, թշնամին մեր սահմաններում է:

Տեր կանգնենք մեր սահմաններին և Հայոց Բանակին, որը վճռական ոչ է ասել մեր պարտությունը կանխորոշած վարչապետին»,-ասված է հայտարարության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ