24 02 2021

Ինչպես վերաբերվենք մեր մշակույթի գործիչներին, այնպիսին էլ կլինի մեր երկիրը. Արտակ Թովմասյան



Նման միջոցառումները կարևոր են պատմության տարբեր ժամանակահատվածներում՝ մեր հայ ժողովրդի անցած ուղու, հայ ազգի արժևորման և գնահատման տեսանկյունից: Մշակույթի գործիչների համազգային խորհրդի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց տեսակապով հանդիպմանը միացած «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը:

«Ինձ համար կարևոր է լսել և ավելի խորը հասկանալ մատվորականության առջև ծառացած խնդիրներն ու առաջ քաշված բոլոր լուծումները:

Մեր երկրի ապագան իմ կարծիքով՝ կախված է մեզնից, որի կարևորագույն հիմնաքարերից մեկը համարում եմ մշակույթը: Ինչպես վերաբերվենք մեր մշակույթի գործիչներին, այնպիսին էլ կլինի մեր երկիրն ու մեր երկրի ապագան ու պատմությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ